Bank of Georgia-ն ձեռք կբերի «Ամերիաբանկ»-ը․ ԿԲ-ն նախնական համաձայնություն է տվել


15:20 , 30 մարտ, 2024
ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի մարտի 29-ի նիստում Խորհուրդը որոշում է կայացրել նախնական համաձայնություն տալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: