Իսրայելը կվերադառնա ՀԱՄԱՍ-ի հետ կրակի դադարեցման շուրջ բանակցություններին


22:01 , 29 մարտ, 2024

Armenpress.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանություն է տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ բանակցություններին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է CNN-ը։

«Նեթանյահուն զրույց է ունեցել «Մոսադ» հետախուզության տնօրենի և ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարի հետ և հավանություն է տվել առաջիկա օրերին Դոհայում եւ Կահիրեում բանակցությունների հաջորդ փուլի անցկացմանը»,-մեջբերում է հեռուստաալիքը Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունից: