Աշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետո


14:23 , 29 մարտ, 2024

Yerevan.today-ը գրում է.

Yerevan.Today-ը տեղեկացավ, որ աշխատանքից ազատվել է Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը։

Հիշեցնենք՝ այսօր՝ մարտի 29-ին հայտնի դարձավ, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում: