Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել


23:52 , 28 մարտ, 2024
Մարտի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։