Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ Սևակ Տիգրանյանը հեռացվել է Կուսակցությունից


22:48 , 26 մարտ, 2024

Մարտի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել են Կուսակցության Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված, ինչպես նաև կարգապահական բնույթի հարցեր։
Վարչության որոշմամբ Սևակ Տիգրանյանը հեռացվել է Կուսակցությունից։