Ճապոնիայի վարչապետը հանդիպում է խնդրել Կիմ Չեն Ընի հետ


10:25 , 25 մարտ, 2024
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան «չհրապարակված խողովակով» փոխանցել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման խնդրանքը։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Յո Ջոնգի քույրը, գրում է kommersant.ru-ն:

Վերջինս ասել է, որ միայն հանդիպման ցանկությունը բավարար չէ, քանի դեռ երկու երկրների միջև «հարաբերություններում բեկում չի եղել»։

«Քանի դեռ Ճապոնիան թշնամաբար է տրամադրված Հյուսիսային Կորեայի նկատմամբ և ոտնահարում է մեր ինքնիշխան իրավունքները, մենք նրան կդիտարկենք որպես թշնամի, ոչ թե ընկեր։ Վարչապետը պետք է իմանա, որ չի կարողանա հանդիպել մեր երկրի ղեկավարության հետ միայն այն պատճառով, որ նման ցանկություն ունի  կամ պարզապես վճռական է»,- ասել է Կիմ Յո Յոնգը: