Կանչապատման աշխատակիցները ծեծել են Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներին


19:01 , 23 մարտ, 2024

Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարությանի թիմ) խմբակցության անդամների և Տիգրան Ավինյանի համախոհների միջև  ծեծկռտուք է տեղի ունեցել։

«Ազգային առաջընթաց»֊ից Գրիգոր Երիցյանը նշում է. «Ինչքա՞ն է Ավինյանը վճարել այս ոհմակին, որ առողջ ծառերը կտրելու համար պատրաստ են 20 հոգով հարձակվել մեր 3 թիմակիցների վրա:

Թումանյանի այս հատվածում բնակիչներ չկա՞ն, որ պաշտպանեն իրենց միջավայրը: Սա ի՞նչ խայտառակություն է»։

Նշենք, որ այսօր մենք գրել էինք, որ բախում էր եղել ծառ հատողների եւ քաղաքացիների միջև։