Մոտ 100 մարդ դուրս է բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի նկուղից․ մի մասը հրդեհի պատճառով չի կարողանում դուրս գալ շենքից


22:41 , 22 մարտ, 2024

24news.am-ը գրում է.

Մոտ 100 մարդ դուրս է բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի նկուղից, մի մասը հրդեհի պատճառով չի կարողանում դուրս գալ շենքից։ Այդ մասին հայտնում է Риа Новости-ն՝ մանրամասներ հայտնելով համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից։ 

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է՝ փրկարարները համերգային դահլիճի շենքի տանիքից մարդկանց դուրս են բերում վերամբարձ մեխանիզմների միջոցով:

Այս պահի դրությամբ հաղորդվում է 40 զոհի և 100-ից ավելի վիրավորների մասին։ Ահաբեկիչները հինգն են եղել։ Ռուս գվարդիայի հատուկ ջոկատայինները շենք են հասել կրակոցների սկսվելուց մեկ ժամ անց։ Վնուկովո օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: