Ակնհայտ է, որ ոստիկանության ծառայողներին հրամայված է կոպտորեն խախտել Նարեկ Սամսոնյանի արժանապատվությունը


16:10 , 22 մարտ, 2024
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման տեսագրությունից ակնհայտ է դառնում, որ ձերբակալումը դուրս է քրեադատավարական օրենսդրության շրջանակներից և ունի վրիժառության բնույթ։ Նարեկին մեղսագրվող հոդվածի վերլուծությունն էլ վկայում է, որ այն քաղաքական վրեժ է։
Ոստիկանության ծառայողների գործողությունները պատժողական են։ Ակնհայտ է, որ ոստիկանության ծառայողներին հրամայված է կոպտորեն խախտել Նարեկ Սամսոնյանի արժանապատվությունը։