Այսօր Ժնևում տեղի կունենա Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ


11:31 , 22 մարտ, 2024

Այսօր Ժնևում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Շվեյցարիայի մայրաքաղաքում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։