Լարսը կրկին փակվել է բեռնատարների համար


23:04 , 21 մարտ, 2024

«Վերին Լարս» անցակետով ճանապարհը կրկին երկողմանի փակվել է բեռնատարների համար։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– հայտնում է նա։