Որպես ազգ և պետություն մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, որ հենց այստեղ և այս պահին «քննարկում ենք» Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն


00:17 , 19 մարտ, 2024
Որպես ազգ և պետություն մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, որ հենց այստեղ և այս պահին «քննարկում ենք» Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն։
Չկա և ոչ մի սահմանազատում և սահմանագծում։ Դա գեղեցիկ եզրաբանությամբ փաթեթավորած մեզ համար տխուր հեքիաթ է, որը նախատեսում է Հայաստանի աստիճանական «նվաճում» բարբարոսների կողմից՝ ընդ որում, «նվաճում» հենց չակերտներով, որովհետև մենք հաճախ կամավոր ու անտրտունջ ենք հրաժարվում մեր հայրենիքի տարբեր մասերից։
Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջ, որի չդադարեցման դեպքում մենք կունենանք լիարժեք «ինքնիշխանություն» ուղղակի անհայրենիք մնալու։