Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի


21:59 , 18 մարտ, 2024

Armenpress.am-ը գրում է.

Եվրախորհուրդը  որոշում է ընդունել 5 մլրդ եվրոյով ավելացնել Եվրոպական Խաղաղության Հիմնադրամի  բյուջեն  և այդ համալրումը տրամադրել Ուկրաինային ռազմական աջակցությանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Եվրախորհրդի մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ ֆինանսական այդ միջոցն Ուկրաինային  կտրամադրվի Եվրոպական Խաղաղության Հիմնադրամի  շրջանակներում ստեղծված աջակցության հատուկ ֆոնդի միջոցով։