ԵՄ խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունն ու հայ-ադրբեջանական կարգավորումը


15:26 , 18 մարտ, 2024
ԵՄ խորհուրդը մարտի 18-ի նիստում քննարկելու է Հայաստանին աջակցելը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ 

Բրյուսելում ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, կներառվեն ԵՄ աջակցությունը Հայաստանին և Երևանի և Բաքվի միջև կարգավորումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին։