Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին


19:26 , 16 մարտ, 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին։
Նիստի բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: