«Մտնում ենք տեղումնառատ փուլ». Գագիկ Սուրենյան


11:56 , 15 մարտ, 2024

168.am-ը գրում է․

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ»։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ժամերին, իսկ մարտի 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։

Մարտի 18-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Օդի ջերմաստիճանն այսօր աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, իսկ վաղը՝ մարտի 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։