Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներից «փառքի անկյունները» հեռացնելու մասին


15:58 , 14 մարտ, 2024

168.am-ը գրում է.

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ հերքել է շրջանառվող խոսակցությունները դպրոցներից զոհված շրջանավարտներին նվիրված Փառքի անկյունները հանելու վերաբերյալ։

Այս մասին Ժաննա Անդրեասյանն ասաց մարտի 14-ի ճեպազրույցի ընթացքում։

«Ես պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ որևէ նման հանձնարարություն, շրջաբերական, հրահանգ և ցուցում չի եղել, և խնդրում եմ՝ նման դեպքերի պարագայում ծնողներն ահազանգեն մեզ։ Մենք հետամուտ կլինենք, որպեսզի նման խնդիրներ չառաջանան»,-ընդգծեց նախարարը։