Խաչատուրյանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշին


23:58 , 13 մարտ, 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին:
Նախագահը բարձր է գնահատել գործարարի նախաձեռնությամբ տնտեսության այլ ոլորտներում Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք մասնավորապես ժամանակակից գյուղատնտեսության վարման բնագավառում կիրառելի օրինակներ են:
Վահե Գաբրաշը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերում:
Հանդիպման ընթացքում Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպան Վերներ Թութը մանրամասներ է ներկայացրել անտառային տնտեսության և սահմանամերձ գյուղերի զարգացման ուղղություններով ընթացիկ ոլորտային ծրագրերի և առաջիկա նախաձեռնությունների վերաբերյալ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական և հումանիտար խնդիրներին: Մտքեր են փոխանակվել վերջիններիս լուծման ուղղությամբ շվեյցարական կողմի օգնության և աջակցության ծրագրերի մշակման շուրջ: