Օկուպացված Արցախում ադրբեջանցի ոստիկաններ են զոհվել


11:52 , 13 մարտ, 2024

Մարտի 13-ին, ժամը երեքի սահմանում, օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցներ են զոհվել. պատճառը ծառայողական զենքի հետ անզգույշ վարվելն է: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ-ն։

Ոստիկանի կողմից հրազենի հետ անզգույշ վարվելու հետևանքով մեկ կրակոցով վիրավորվել են ոստիկաններ Ռամիզ Իսմայիլովը և  Աբիդ Մուստաֆազադեն։ Նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։