Պուտինը հայտնել է, որ «OPEC+»-ի շրջանակներում ռուսական նավթի արդյունահանումը կրճատվել է


23:24 , 12 մարտ, 2024

Armenpress.am-ը գրում է.

Քանի որ Ռուսաստանի Դաշնությունում նավթի արդյունահանումը նվազում է «OPEC +» ձևաչափի շրջանակներում, և միևնույն ժամանակ աճում այլ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ապա շուկաները կորցնելու վտանգ կա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Քանի որ արտադրությունը նվազում է և մենք կարող ենք կորցնել շուկաներ, այդ դեպքում չենք կարողանա ներդրումներ կատարել», - ասել է Պուտինը «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի հաղթողների հետ հանդիպման ժամանակ։