Մոսկվան Երևանից նամակ է ստացել ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերելու մասին. Պեսկով


14:56 , 12 մարտ, 2024

168.am-ը գրում է․

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական կողմը Հայաստանից պաշտոնական նամակ է ստացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։

«Իսկապես, ստացվել է գերատեսչական գրություն, և գերատեսչությունների միջոցով կապեր են իրականացվում։ Հիմա ավելին չեմ կարող ասել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։

«Բնականաբար, բոլոր մակարդակներով շփումները կշարունակվեն»,- հավելել է նա։