Արցախից տեղահանվածներին այս տարվա պետբյուջեից կհատկացվի 48,7 մլրդ դրամ


00:14 , 12 մարտ, 2024

1Lurer․am-ը գրում է.

Արցախից բռնի տեղահանվածներն ուշադրության կենտրոնում են․ այս տարվա պետբյուջեով նրանց աջակցելու համար հատկացվելու է 48.7 միլիարդ դրամ:

Ըստ աղբյուրի՝ այս գումարի գրեթե կեսը՝ 22,5 միլիարդ դրամ նախատեսված է ավելի քան 21,5 հազար հոգու կենսաթոշակների վճարման և գրեթե 14 հազար մարդու կուտակային կենսաթոշակային հաշվին հատկացումների համար, իսկ 15 միլիարդ դրամ, ուղղվելու է մոտ 100 հազար անձի ժամանակավոր կացարանով ապահովելուն և նրանց կոմունալ ծախսերին։