«Ֆրանսիան ԼՂ-ում խաղարար չէ»․ Զախարովայի կոշտ արձագանքը 


10:26 , 11 մարտ, 2024

Hraparak.am-ը գրում է․

Ֆրանսիան, Աֆրիկայում իր քաղաքականության ձախողումից հետո, անցավ Հարավային Կովկաս և այժմ ձգտում է իրեն ներկայացնել որպես խաղաղարար Լեռնային Ղարաբաղում: Այս մասին «Россия 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետի խոսքով՝ այս քաղաքականությունը «խաղաղարարության հետ կապ չունի»։

«Հենց մեր երկիրն էր, որ իր վրա վերցրեց և կատարեց ամբողջ խաղաղապահ դերը՝ նույնիսկ ԼՂ կարգավորման համատեքստում որպես միջնորդ»,- ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն։