ԵՄ-ն ծովային մարդասիրական միջանցքով օգնություն կհասցնի Գազայի հատված


15:37 , 8 մարտ, 2024

Եվրոպական հանձնաժողովը հաղորդել է Կիպրոսից Պաղեստին ծովային մարդասիրական միջանցք բացելու մասին: Որոշումը հրապարակել է հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մենք գործարկում ենք Կիպրոսի ծովային միջանցքը Գազայի հատված օգնություն հասցնելու համար՝ Միացյալ Նահանգների և Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությամբ», - Լառնակայում մամուլի ասուլիսում հաղորդել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը:

Նրա խոսքով՝ միայն այս տարի Եվրամիությունը հատկացրել է 250 միլիոն եվրոյի հասնող մարդասիրական օգնություն, սակայն հիմնական մարտահրավերը բեռները Գազա հասցնելն է: