Երևան-Երասխ ճանապարհին Toyota Land Cruiser Prado-ն բախվել է ոչխարի հոտին․ 28 ոչխար սատկել է. Shamshyan.com


23:52 , 7 մարտ, 2024

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 17:50-ի սահմաններում Toyota Land cruiser prado մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Ավշար գյուղի վարչական տարածքում, հարվածել է ճանապարհի չթույլատրելի հատվածով տեղափոխվող ոչխարի հոտին։

Հարվածի հետևանքով 28 ոչխար, որոնց մեծ մասը՝ մայրացու, տեղում սատկել են, իսկ ավտոմեքենան մոտ 182 մետր առաջ ընթանալով՝ արգելակել է այն։