Փաշինյանն այցելել է Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան


19:17 , 6 մարտ, 2024
Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան:
Վարչապետը թանգարանի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Ահմեդ Ֆարուկ Հոնեյմի ուղեկցությամբ շրջել է թանգարանով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում: