2024 թվականի մարտի 4-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կարմրուկի 120 դեպք


15:26 , 4 մարտ, 2024

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում 2024 թվականի մարտի 4-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 120 է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին  հաստատված վարակման 120 դեպքից 87-ը երեխա է, 33-ը՝ մեծահասակ: 5 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 96-ը:

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: