ՔՊ-ականները բավական խոսուն վերաբերմունք են դրսևորում Մարուքյան Էդմոնի հանդեպ


15:20 , 4 մարտ, 2024
ՔՊ-ական եղո Եղոյան Արմանը, մեկնաբանելով Մարուքյան Էդմոնի հրաժարականի փաստը, հնարավորինս ջանացել է ոչ մի «թթու խոսք» չասել նրա հասցեին՝ չցանկանալով «ո՛չ լավ, ոչ վատ էմոցիաներով» մեկնաբանություն ներկայացնել: Ի դեպ՝ սրանից առաջ էլ ՔՊ-ական Դավոյան Արփոյից էին փորձել տեսակետ ճշտել տեղի ունեցածի վերաբերյալ, ինչին ի պատասխան Արփոն նույնպես եղոյանման պատասխան էր հնչեցրել: Թերևս մյուս բոլոր ՔՊ-ականները նույնպես հարցի վերաբերյալ տեսակետ հայտնելիս չեն խախտի նախկին գործընկերոջ հանդեպ որևիցե էթիկայի կանոն՝ հրաժարվելով նրան պախարակել:

Սա մտածելու տեղիք է տալիս. եթե իսկապես Մարուքյան Էդմոնը կռված լիներ Նիկոլի հետ կամ գոնե իսկապես անհամաձայնություն հայտնած, ինչպես ներկայացրել է իր տեքստում, ապա շատ մեծ հավանականությամբ ՔՊ-ականներն իրենց այսպես չէին պահի: ՔՊ-ն բավական լուրջ փորձ ունի՝ Մարուքյան Էդմոնին չափալախելու, ուստի նրան վարկաբբեկելը դժվար չէր լինի:

Սա նշանակում է, որ շատ մեծ է հավանականությւոնը, որ Էդմոնին Նիկոլը փորձելու է օգտագործել, իսկ թե հատկապես ինչպես, դա էլ առանձնապես հանելուկ չէ. գրպանային ընդդիմության կարգավիճակում է Նիկոլն Էդմոնին թերևս տեսնում, ուստի ՔՊ-ին ձեռք չի տալիս մասսայաբար Էդմոնին «տռաս հանելը», քանի որ նա ՔՊ-ի համար ձայներ է փախցնելու՝ հարվածելով իրական ընդդիմութանն ու մեծացնելով ՔՊ-ի վերարտադրման հնարավորությունները:

Սա սցենարներից մեկն է, իհարկիե, և բնավ փաստ չէ, որ ամեն բան հենց այսպես էլ կլինի, քանզի աշխարհը մեր շուրջ չափազանց հարափոփոխ է, բայց Էդմոնի համապատասխան հատկանիշներից չօգտվելը Նիկոլի համար իսկապես մեծ շռայլություն կլինի