Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները


10:52 , 2 մարտ, 2024

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները:

Նախարար Միրզոյանն ընդգծել է այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ 2022թ. հոկտեմբերին Պրահայում և 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո ընդունված հայտարարություններում: