Արարատ Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ


23:59 , 29 փետրվար, 2024

Armenpress.am-ը գրում է.

Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։

«Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

«Նախատեսված է մասնակցություն քննարկումներին և երկկողմ հանդիպումներին», - գրել է նա։