Եվրոպացի քաղաքական գործիչներն ինքնապահպանման բնազդ չունեն. Կրեմլը՝ Մակրոնի հայտարարության մասին


14:06 , 29 փետրվար, 2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Ուկրաինա զինվորական անձնակազմ ուղարկելու մասին Ռուսաստանին ստիպում է զգոն լինել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եվրոպացի քաղաքական գործիչներն ինքնապահպանման բնազդ չունեն։ Սա Ռուսաստանին պարտավորեցնում է զգոն լինել»,- ասել է Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մինչ այս Մակրոնը հանդես էր եկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու օգտին։ Մի քանի եվրոպացի առաջնորդներ համաձայն չեն սրա հետ: Ավելի ուշ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մակրոնը նկատի ուներ զինվորականներին թիկունքում աշխատելու ուղարկելը։ Պեսկովը նշել է, որ շատ երկրներ չեն գիտակցում Ռուսաստանի հետ հակամարտության վտանգը։