Տեղ գյուղի հատվածից 2 ադրբեջանցի զինծառայողներ են մեր սահմանն անցել․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել․ ավագանու անդամ


12:26 , 28 փետրվար, 2024

News.am-ը գրում է.

Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածից 2 ադրբեջանցի զինծառայողներ են ՀՀ սահմանն անցել․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։

«Ադրբեջանցիներից մեկին հայտնաբերել են, մեկն էլ փախել է։ Առավոտյան 6-7-ի սահմաններում է դեպքը տեղի ունեցել։ Հենց անցել են, միանգամից բռնվել են։ Փախել է մեկը, չգիտենք՝ որտեղ է»,- ասաց Արգամ Հովսեփյանը։

Դեպքին է անդրադարձել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, նույնպես նշելով, որ Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել է սահմանը, որից մեկը բռնվել է, մյուսը փախել է․ «Գիշերը նաև կրակոցներ են եղել ադրբեջանական կողմից, այս պահին իրավիճակը հանգիստ է»։

Նշենք՝ Պաշտպանության նախարարությունից դեպքի առնչությամբ մեկնաբանություն ստանալ առայժմ չի հաջողվում։