Աբովյանում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել


23:01 , 27 փետրվար, 2024

ArmLur.am-ը գրում է․

«Մինչ հանրությունը դեռ քննարկում եւ փորձում էր հասկանալ 2023 թվականի օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի դաժան վերաբերմունք ցուցաբերած Գավառի բնակիչ 34-ամյա Աննա Արևշատյանի գործողությունները, թե նա ինչ նպատակով էր երեխայի նկատմամբ նման քայլերի գնացել ու նկարել՝ իրավապահները օրերս առավել աղմկահարույց դեպք են բացահայտում:

Մասնավորապես, այս տարվա փետրվարի 8-ին իրավապահներին հաղորդում է ներկայացվում, որ կասկածներ կան, որ Աբովյան քաղաքի բնակիչ Հայկ Գ.-ն իր սեփական երեք երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության է գնացել ու դեռ ավելին՝ գումարի դիմաց իր երեխաների տվել է կոնկրետ անձի, որն էլ կրկին սեռական բնույթի գործողություն է կատարել: Արդյունքում իրավապահները պարզել են, որ Հայկ Գ-ն իր զույգ երեխաներին 2022 թվականին ծնված աղջկան եւ տղային գումարի դիմաց տրամադրել է իր ընկեր Կարենին, որն էլ գումարի դիմաց սեռական բնույթի գործողություն է կատարել: Բացի այդ իրավապահները պարզել են, որ 2018 թվականին ծնված երեխայի նկատմամբ հայրը, եւ նրա ընկերը եւս սեռական բնույթի գործողություններ են կատարել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները կալանավորել են երկու տղամարդկանց, կատարվում է քննություն:

Դիմեցինք ՀՀ քննչական կոմիտեին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ կա նախաձեռնված քրեական վարույթ, որի շրջանակներում երկու անձ կալանավորված է։ Երեխայի լավագույն շահից ելնելով՝ որևէ այլ տեղեկատվություն չի հրապարակվում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։