«Հայկական ժամանակ» թերթի կայքից հանվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հետախուզական տվյալների փոխանակման մասին նյութը


19:54 , 27 փետրվար, 2024

«Հայկական ժամանակ» թերթի կայքից հանվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հետախուզական տվյալների փոխանակման մասին նյութը։

Հոդվածում մասնավորապես նշվում էր, որ ֆրանսիական կողմը Հայաստանին կփոխանցի Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ տվյալները։

Այս մասին ԱԺ–ում խոսեց նաև ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ՀԺ–ի հրապարակումը համարելով անպատասխանատու, իսկ վերաբերմունքը սեփական երկրի անվտանգության նկատմամբ արհամարհական։

Ավելի ուշ տեղեկությունը հերքվեց, սակայն հետաքրքիրն է այն, որ հերքումը եղավ ոչ թե կառավարության լրատվական ծառայությունից կամ ԱԱԾ-ից, այլ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնից։