Բայրամովը հայտնել է ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին


11:56 , 26 փետրվար, 2024

Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման մասին։ Այդ մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Առաջիկա օրերին տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը»,- լրագրողներին ասել է Բայրամովը՝ այլ մանրամասներ չհայտնելով։