Արդեն կան քաղաքացիներ, որոնք վճարել են 15 մլն դրամ ու չեն ծառայի. Հայկ Սարգսյան


16:12 , 21 փետրվար, 2024

168.am-ը գրում է․

ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ արդեն մոտ 10 քաղաքաց վճարել է 15 մլն դրամ ու չեն անցնի պարտադիր զինվորական ծառայություն։

«Առաջիկայում նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը կկարճվեն ու նրանք կստանան նոր ՀՀ անձնագրեր»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Նրա խոսքով` դեպքեր եղել են, երբ որ քաղաքացիները վերադարձել են, օդանավակայանում նրանց ուղեկցել են Քննչական կոմիտե, որտեղ նրանք դիմում են ներկայացրել, չեն կալանավորվել, այլ նրանց նկատմամբ կիրառվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին` մինչև քրեական գործի կարճվելը։

Հայկ Սարգսյանի հաշվարկներով` մեկ տարվա ընթացքում օրենքի հնարավորություններից կարող է օգտվել 500-600 հազար քաղաքացի։