Անընդունելի ենք համարում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին անհիմն քննադատությունները. Գրիգորյան


15:26 , 21 փետրվար, 2024

168.am-ը գրում է․

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման 1-ամյակի առթիվ իր ելույթում հայտարարել է, թե անընդունելի են համարում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները:

«Աջակցում ենք առաքելությանը՝ իրականացնելու իր մանդատն ամբողջ ծավալով։ Առաքելությունը տեղակայվել է մեզ համար դժվար ժամանակներում և կարևոր գործառույթ է իրականացնում՝ դիտարկելու ՀՀ-Ադրբեջան միջազգայնորեն ճանաչված սահմանը ողջ երկայնքով։

Մեր գնահատականն այն է, որ առաքելությունը նպաստում է տարածաշրջանում կայունությանն ու կարևոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկությունն ապահովելու համար»,- հայտարարել է Գրիգորյանը։