Ռուստամ Բադասյանի առաջին տեղակալն ազատման դիմում է գրել


13:56 , 20 փետրվար, 2024

Hraparak.am-ը գրում է․

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը ազատման դիմում է գրել, վարչապետի աշխատակազմի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ դիմումն արդեն ներկայացվել է վարչապետին, որը թերեւս կհրապարակվի առաջիկա օրերին։


Սմբատյանն այդ պաշտոնում նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 25-ին՝ վարչապետի հրամանով։ Մինչ այդ զբաղեցնում էր առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը։ Մեր աղբյուրներից պարզեցինք, որ Սմբատյանի ազատման պատճառը առողջական խնդիրներն են։