Վահագն Խաչատուրյանն այցելել է Ազգային գրադարան


21:31 , 19 փետրվար, 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գրիք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային գրադարան։
Նախագահը շրջել է գրադարանի բաժիններով, ծանոթացել վերջին շրջանում կատարված աշխատանքներին և գրադարանի տեխնիկական վերազինումներին։
Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է գրադարանի թվայնացվող և անձեռնմխելի ֆոնդերին, գրքերի պահպանման պայմաններին և առկա խնդիրներին։
Գիրք նվիրելու օրվա առիթով Հանրապետության նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ 15 մարզային, 10 համայնքային գրադարանների և Ազգային գրադարանին նվիրաբերվել են նորահրատ գրականության նմուշներ ֆոնդերի հարստացման և թարմացման նպատակով: