Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր


19:53 , 17 փետրվար, 2024

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները սկսեցին պայքարն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչներում:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի հավաքականն ուներ երկու ներկայացուցիչ`Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը:

Վերջինս` հավաքելով 14.500 միավոր դարձավ աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության արծաթե մեդալակիր:

Ավետիսյանը միայն 4-րդն է:

Աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակիչ է դուրս եկել նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Այդ եզրափակիչը կկայանա փետրվարի 18-ին: