Փաշինյանը հանդիպել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղարին


19:47 , 17 փետրվար, 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և կազմակերպության միջև համագործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր: