Հավակնություն չունեմ Էկոնոմիկայի նախարար լինելու, բայց եթե նման որոշում կայացնեն՝ պատասխանատվությունը կվերցնեմ․ Գևորգ Պապոյան


19:51 , 15 փետրվար, 2024

Lurer.com-ը գրում է.

ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում հերքել է Էկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին լուրերը․

«Ինձ չի առաջարկվել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, նման քննարկում չի եղել, ես կարծում եմ, որ ԱԺ-ում դեռ անելիք ունեմ։ Էկոնոմիկայի նախարար լինելու ցանկություն և հավակնություն չունեմ, բայց եթե երկրի վարչապետը կամ կուսակցությունը նման որոշում կայացնեն, որ ես պետք է լինեմ՝ ես այդ պատասխանատվությունը կվերցնեմ»,- ասել է Պապոյանը։