Կայացել է հաղորդավար Արման Մարգարյանի նշանադրությունը


17:56 , 15 փետրվար, 2024

Showbiz.am-ը գրում է․

Հաղորդավար Արման Մարգարյանը սիրո տոնին նշանադրվել է, իսկ արարողությունը կայացել է նեղ ընտանեկան միջավայրում, որին ներկա էին Արմանի և սիրելիի հարազատները:

Հաղորդավարի ընտրյալը՝ Յուլիա Կուտեպովան, երաժիշտ է՝ դիջեյ։ Նաև երաժշտություն է գրում և գործիքավորում։ Նա Ռուսաստանից է, բայց արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանում է բնակվում:

Նշենք, որ Արման Մարգարյանն ունի որդի և տարիներ առաջ ամուսնալուծվել է Ինգրիդ Կոկչյանից: