Բոլորի վրա դիպուկահար է աշխատել. Սասուն Միքայելյանը՝ Ներքին Հանդում 4 զոհի և վիրավորի մասին


12:26 , 15 փետրվար, 2024

Azatutyun.am-ը գրում է․

Ներքին Հանդում բոլորի վրա դիպուկահար է աշխատել, այսօր «Ազատության»-ը փոխանցեց Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելյանը։

«Պատերազմի դաշտում ինչ է տեղի ունենում ... քննություն է գնում, հետագայում պարզ կլինի, տեղյակ կպահվի, միայն կասեմ, որ դիպուկահար է աշխատել բոլորի վրա», - ասաց Միքայելյանը՝ այլ մանրամասներ չփոխանցելով։

Փետրվարի 13-ի առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը 4 զոհ, 1 վիրավոր ունի։ Զոհված 4 անձինք և մեկ վիրավորը ԵԿՄ անդամներ են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: