ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը պարզաբանել է պլանային հոսանքազրկումների պատճառը


15:13 , 14 փետրվար, 2024

Armenpress.am-ը գրում է

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներն իրականացվում են էլեկտրակայանների վերակառուցմանը, փոխարինմանը միտված ներդրումային ծրագրերի շրջանակներում  և տեղային վթարների կամ դրանց հնարավորության դեպքերում։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 14-ին կայացած ասուլիսին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

«Նախօրոք հայտարարվում է, կատարվում է հոսանքազրկում և սահմանված ժամերում պարտավոր են վերականգնել։ Պլանային անջատումներն իրավունք չունեն լինել անսպառ»,-ընդգծեց գլխավոր տնօրենը։