Թշնամու ագրեսիայի հետեւանքով զոհված Արսենը Երեւանից էր, 45-ամյակը պետք է լրանար մարտի մեկին. 168.am


16:26 , 13 փետրվար, 2024

168.am-ը գրում է․

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով այսօր զոհված Արսեն Համբարձումյանը Երեւանից էր՝ ծնված 1979 թվականին։

Նրա 45-ամյակը պետք է լրանար մարտի մեկին։ Արսենն ամուսնացած էր, երկու երեխաների հայր։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով ունենք 4 զոհ, բոլորն էլ ԵԿՄ անդամներ են։