Ալեն Սիմոնյանը եղբոր ազատ արձակված կնոջ հետ լուսանկար է հրապարակել


22:43 , 12 փետրվար, 2024

Lurer.com-ը գրում է.

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եղբոր ազատ արձակված կնոջ՝ Անի Գևորգյանի հետ լուսանկար է հրապարակել տելեգրամյան իր ալիքում։ Լուսանկարում են նաև Գևորգյանի անչափահաս երեխաները։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ՝ դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Ալեն Սիմոնյանի հարսի խափանման միջոցը։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, երկու ամսով կալանավորվել էր՝ կապված «Սիներջի» ընկերությունում աշխատանքի հետ։