Աբովյանի, Ապարանի և Դիլիջանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, բքի պատճառով կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ


09:57 , 5 փետրվար, 2024

Փետրվարի 5-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աբովյանի, Ապարանի և Դիլիջանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: