Անչափահաս Կատրին Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած


13:57 , 2 փետրվար, 2024

Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2007 թվականին ծնված Կատրին Գասպարյանը:

«Կատրին Գասպարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանութան Մաշտոցի կամ մոտակա բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարին»- հայտնում են Ոստիկանությունից: