Գտել և ձերբակալել են «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած քաղաքացուն․ Shamshyan.com


20:58 , 31 հունվար, 2024

Shamshyan.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզել են Երևանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշտակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած քաղաքացու ինքնությունը։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 46-ամյա Սամվել Շիրինյանն է, ով փորձում է լքել ՀՀ սահմանը։

Այսօր առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում «Բագրատաշեն» Սահմանային անցակետում հայտնաբերել և ձերբակալել են Ս․ Շիրինյանին և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։